вторник, 13 марта 2018 г.

Դպրոցները 17 երրորդ դարում

15-17-րդ դարերում նվաճողների պատերազմները և երկարատև տիրապետությունը մեծ հարված հասցրին հայկական գիտությանը։ Զարգացած միջնադարի հայկական դպրոցը, որը հովանավորվում էր հայ ազնվական ընտանիքների կողմից, անկում ապրեց։ Իրենց գոյությունը դադարել էին Անիի ու Կարսի վարդապետարանները, Հաղպատի ու Սանահինի դպրոցները, Նարեկավանքի ու Սևանավանքի կրթօջախները, Հավուց Թառի և Մալաթիայի գրչության կենտրոնները, Գլաձորի ու Տաթևի համալսարանները և այլն։ Փակվեցին նաև դրանցում գործող մատենադարաններն ու գրադարանները, և վանական համալիրները կրթամշակութային օջախներից վերածվեցին պաշտպանական կառույցների՝ բացակայող աշխարհիկ առաջնորդների փոխարեն հայ բնակչությունն օտար զավթիչներից պաշտպանելու նպատակով։
Վերոնշյալներից միայն Տաթևի համալսարանն էր, որը մասամբ շարունակում էր գործել 15-րդ դարի սկզբին՝ աստվածաբան, փիլիսոփա և ազգային-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացու վարդապետության տարիներին։ Կրթօջախն ուներ մեծաքանակ ուսանողներ, ովքեր սովորում էին «յոթ ազատ արվեստները»՝ քերականությունդիալեկտիկաճարտասանությունթվաբանություներկրաչափություներաժշտություն, և աստղաբաշխություն։ Դրանցից առաջին երեքը սովորելու դեպքում ուսանողները ստանում էին կրթական առաջին աստիճան, իսկ մյուս չորսը փուլ առ փուլ սովորելով՝ որակավորվում էին որպես վարդապետներ կամ մագիստրոսներ։ Լենկթեմուրի արշավանքների շրջանում Գրիգոր Տաթևացին ստիպված էր իր աշակերտներով տեղից տեղ փոխադրվել՝ ուսուցումը չընդհատելու և առավել ապահով վայրերում այն շարունակելու համար։ Երկարատև չեղավ նաև Մեծոփավանքի դպրոցի կյանքը. Թովմա Մեծոփեցու մահից հետո այն զգալիորեն թուլացավ[2]։ Նրա ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի բազում բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր։ Դրանցից էին լեզվաուսուցողական առաջին հայերեն դասագիրքը, տոմարագետ Հակոբ Ղրիմեցու բնագիտական աշխատությունները[4]։ Մեծոփավանքի գործունեության տարիներին որոշակի զարգացում ապրեց դեռ զարգացած միջնադարից գործող Խառաբաստավանքի գրչության կենտրոնը, որը ղեկավարում էր Թովմա Մեծոփեցու դասընկեր Կարապետ վարդապետը։ 15-րդ դարի սկզբին այն տեղափոխվել էր Ցիպնավանքի դպրոց։Դեռ վաղ միջնադարում Արևմտյան Հայաստանի տարածքում բացվել էր Կապոսի դպրոցը։ Այն իր զարգացման գագաթնակետին էր հասել 13-15-րդ դարերում։ 1489 թվականին նրան էին միացել Ավագ վանքի դպրոցի սաները և վարդապետները։ 17-րդ դարի սկզբից Բաղեշ (Բիթլիս) քաղաքում տեղի հայ ազնվականության ու հոգևորականության հովանու ներքո իր գործունեությունն է սկսում Ամիրդոլու վանքի դպրոցը։ Նշանավոր վարդապետերից էին Բարսեղ Գավառացին և Ներսես Մոկացին։ Նրանք ձեռնամուխ են լինում հին ձեռագրերի ընթերցմանը։ Միևնույն ժամանակ պարսկահպատակ Սյունիքում՝ հայ մելիքների ու Սյունիքի մետրոպոլիտության օժանդակությամբ 17-րդ դարի առաջին քառորդին՝ անապատական դպրոց է բացվում նաև Հարանց կամ Սյունյաց Մեծ անապատում[3]։ 1610 թվականին այստեղ են գալիս Սարգիս եպիսկոպոսը և Կիրակոս Տրապիզոնցին։ Երբ Բաղեշի Ամիրդոլու դպրոցից այստեղ է գալիս Ներսես Մոկացին, դպրոցում ուսանողներին սովորեցնում են հայ և հույն փիլիսոփաների՝ Դավիթ ԱնհաղթիՊլատոնիԱրիստոտելիՊորփյուրիԵզնիկ Կողբացու գրվածքները։ Այդ ուսումնական կենտրոնից սկիզբ առավ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային առաջընթացը։Ներսես Մոկացու սաները դպրոցներ են բացում ԵրևանումԷջմիածնումԱգուլիսումՕհանավանում։ Երևանի դպրոցներից նշանավոր էր Անանիա առաքյալի անապատի դպրոցը, որը հիմնել էր կաթողիկոս Մովսես Գ Տաթևացին 1620 թվականին։ Նա նաև գրչության կենտրոն ու դպրոց է հիմնում Հովհաննավանքում։ 1635-1637 թվականներին այդ դպրոցը փոխադրվում է Էջմիածին, սակայն Հովհանավանքում ուսուցումը չի դադարում։ Այստեղ դասավանդում էին Ոսկան ԵրևանցինՍիմեոն ՋուղայեցինՍտեփանոս ԼեհացինԶաքարիա Քանաքեռցին և ուրիշներ։ Դպրոցների շրջանավարտներն իրենց հերթին շրջագայում էին Հայաստանի տարբեր գավառներում և վանքերին կից դպրոցներ բացում։ Առավել զարգացած դպրոցներում եղել են մատենադարաններ և գրչության կենտրոններ, որտեղ բազմացվել են ձեռագիր մատյաններ։Ուշ միջնադարի ընթացքում կրթամշակութային մասնակի գործունեություն էին վարում առավել պաշտպանված վայրերում գտնվող վանական համալիրները՝ Վանա լճում գտնվող ԼիմԿտուցԱղթամար անպատների գրչության կենտրոնները, Սևանա լճում՝ համանուն վանքը, ինչպես նաև՝ Արցախի իշխանների հովանու ներքո՝ Գանձասարը, 1441 թվականից Վաղարշապատ վերադարձած հայոց կաթողիկոսական աթոռի հովանու ներքո՝ Էջմիածինը, և այլն։ Լիմ կղզու դպրոցի հիմնումը կապված էր Ներսես Մոկացու և նրա աշակերտ Մելիքսեթ Վժանացու անվան հետ։ Աշխուժանում է դեռևս 7-րդ դարից Գեղարդի վանքում գործող Այրիվանքի դպրոցը՝ Մխիթար և Սիմոն վարդապետերի առաջնորդությամբ։ Ուշ միջնադարում այստեղ էր պահվում սուրբ գեղարդը։ Լեռնային անմատչելի վայրերում հիմնված դպրոցներից էր Զեյթունի գրչության կենտրոնը (Կիլիկյան Հայաստան)։ Այն գործել է 16-18-րդ դարերում՝ Սուրբ Սարգիս և Սուրբ Աստվածածին եկեղեցիներին կից գրչատներում։
                                        Կրթությունը գաղթօջախներում
Պատմական Հայաստանի սահմաններից հեռու ապրող հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքը պայմանավորված է եղել կրթության տարածմամբ։ Ուշ միջնադարում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ։ Հայկական համայնքներում աշխուժացավ կրթական գործը, որ պայմանավորված էր նաև դրանց ստվարացմամբ։15-րդ դարում հայ գաղթօջախներում սկսում է կրթամշակութային գործունեությունը, որն իրականացվում էր վանական համալիներներին կից՝ հայապահպանության նպատակներով։ Այն հովանավորվում էր հայկական եկեղեցու և հայ վաճառականության կողմից։ Ուշ միջնադարում Փոքր Ասիայի հայաշատ համայնքներում բացվում են դպրոցներ, որոնցից նշանավոր էր Կուտինայի գրչության կենտրոնը համանուն (այժմ՝ Քյոթահիա) քաղաքում։ Ղրիմի հայ գաղթօջախը, որը ձևավորվել էր դեռ Անիի կործանումից հետո (1045), 15-րդ դարում ուներ հայկական դպրոց Անտոնի վանքում։ Նրա սաները սովորում էին ոչ միայն աստվածաբանություն և քերականություն, այլև տոմարագիտությունաստղաբաշխությունթվաբանություն և այլն։ Ղրիմում բացվել էր մանրանկարչական դպրոց։Ուշ միջնադարում հայկական մշակութային օջախները ոչ միայն շարունակում էին հայոց ազգային ավանդույթները, այլև առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ։ Մշակութային խոշոր նվաճումներից մեկը հայ տպագրական գործի սկզբնավորումն էր։ Յոհան Գուտենբերգի կողմից տպագրության գյուտից կես դար անց՝ 1512 թվականին, Իտալիայի Վենետիկ քաղաքում լույս տեսավ հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Առաջին հայ տպագրիչը Հակոբ Մեղապարտն էր։ Նա այստեղ 1512-1513 թվականների ընթացքում լույս ընծայեց հինգ անուն գիրք՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»։1562 թվականին Հայաստանի ազատագրության հարցով կաթողիկոս Մխիթար Սեբաստացու կողմից կազմակերպած Սեբաստիայի ժողովին մասնակցում է Աբգար Թոխաթեցին, ով մեկնում է Եվրոպա իր որդու՝ Սուլթանշահի հետ, և այնտեղ վերսկսում հայերեն գրքերի տպագրությունը։ Նա 1567 թվականին տպարանը տեղափոխում է Կոստանդնուպոլիս և լույս ընծայում բազմաթիվ գրքեր։ Սուլթանշահը Հակոբ Տերնզցու աշխատակցությամբ թարգմանում և 1585 թվականին Հռոմում հրատարակում է Գրիգորյան նոր տոմարը:Հայ կրթության զարգացման կարևորագույն օջախներից էր Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հիմնադրված Նոր Ջուղան: Այստեղ 1610 թվականին գրվել է Նոր Ջուղայի ավետարանը։ 1630-ական թվականներին Խաչատուր Կեսարացու ջանքերով այստեղ հայկական դպրոց է հիմնադրվում։ Ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին կազմել է թվաբանության դասագիրք՝ վաճառականության համար կարևոր հաշվապահական խրատներով։ Դասավանդում էին տոմարագիտություն, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ և այլն։ Գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ, որոնց թվում էին Ոսկան Երևանցին, մի քանի կաթողիկոսներ և այլ անվանի գործիչներ։ Նոր Ջուղայում ևս եղել է գրչության կարևոր կենտրոն ու մատենադարան։ Խաչատուր Կեսարացին և նրա աշակերտները փորագրում են հայկական տառեր, պատրաստում տպագրական հարմարանքներ և հիմնում Իրանի առաջին՝ Նոր Ջուղայի տպարանը։ 1640 թվականին այստեղ տպագրվում է նրանց առաջին գիրքը՝ «Հարանց վարքը»։ Տպարանն ավելի կատարելագործելու համար մի քանի տարի անց ուսուցչի պատվերով Եվրոպայից Սպահան է ուղարկվում տպագրական նոր սարքավորում։17-րդ դարում տպարաններ են հիմնվում և հայերեն գրքեր հրատարակվում նաև Եվրոպայի հայկական գաղութներում։ Լեհաստանի թագավորության Լվով (այժմ՝ Ուկրաինայում) քաղաքում զարգացած միջնադարում հաստատված հայերին Կազիմիր III թագավորը (1333-1370) տվել էր լայն իրավունքներ. նրանք կազմել էին սեփական կանոնադրությունը։ Հայկական վանքին կից բացվում է տպագրություն, ավելի ուշ՝ Լվովյան հայկական կոլեգիա անունը կրող բարձրագույն ուսումնական հաստատությունը։Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամը հայ տպագրության նշանավոր կենտրոններից էր։ Ամստերդամի տպարանը հիմնադրվել է կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից Ամստերդամ ուղարկված Մատթեոս Ծարեցու կողմից։ Վերջինիս մահից հետո (1661) Ամստերդամ է ուղարկվում Ոսկան Երևանցին։ Տպարանում, որը նվիրված էր սուրբ Էջմիածնին, առաջին անգամ տպագրվում է հայերեն Աստվածաշունչը։ Ամստերդամի տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664 թվականին այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Ադրիանացու համատեղ ջանքերի շնորհիվ։ Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ տպագրությունը խոշոր նվաճումն էր։ Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք։Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Իտալիայի մեկ այլ քաղաք՝ Լիվոռնո, այնտեղ հրատարակում երեք գիրք, ապա փոխադրվում է Մարսել և մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք։ Մարսելի հայկական տպարանում լույս են տեսնում «Քերականությունը», Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը», Անանիա Շիրակացու«Աշխարհացույցը» և Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»։ Այդտեղ Ոսկան Երևանցին 1673 թվականին սկսել էր Գրիգոր Նարեկացու«Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ։ Նրա աշակերտները, այդ թվում՝ Հովհաննես Տերզնցին, շարունակեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործը։ Աշակերտներից Մատթեոս ՎանանդեցինՄարսելից փոխադրվում է Ամստերդամ և իր ազգական Թովմաս Նուրիջանյանի օգնությամբ վերսկսում հրատարակչական գործը։ Տպարանի գլուխգործոցը 1695 թվականին հրատարակված Համատարած Աշխարհացույցն էր, պղնձե տախտակի վրա փորագրված մի քարտեզ և դրան կից բացատրական հավելվածներ՝ «Բանալի» վերնագրով։ Վերջինս հեղինակել էր փիլիսոփա և մատենագիր Ղուկաս Վանանդեցին 1696 թվականին։ Նշանավոր տպագրություններից էին Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», «Դուռն իմաստութեան» դասագիրքը, «Գանձ չափոց, կշռոց, թվոց և դրամոց բոլոր աշխարհի» աշխատությունը և այլն։Հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում նաև Օսմանյան կայսրության մայրաքաղաք հայաշատ Կոստանդնուպոլսում։ Տեղի հայկական տպագրատունը վերաբացվել էր 1677 թվականին Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի կողմից։ Նա հեղինակել էր «Պատմութին համառօտ», «Ստամպօլոյ պատմութիւն», «Տարեգրական պատմութիւն», «Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ» և այլ աշխատություններ։ Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցուհիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք։ Այստեղ առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը։

Комментариев нет:

Отправить комментарий