пятница, 4 мая 2018 г.

2018թ Թավշյա հեղափոխություն

2018թ ապրիլին սկսվեց թավշյա հեղափոխությունը, որն ուղղված էր  Սերժ Ազատի Սարգսյանի և գործող իշխանության դեմ: Հայ ազգը համախմբված և մի բուռ դարձած սկսեցին իրականացնել  խաղաղ անհնազանդության գործողություններ և բողոքի երթեր: Շարժումը

четверг, 22 марта 2018 г.

Արտաշես Ա

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր ՀայքըԿոմմագենեն և Ծոփքը: Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

вторник, 13 марта 2018 г.

Դպրոցները 17 երրորդ դարում

15-17-րդ դարերում նվաճողների պատերազմները և երկարատև տիրապետությունը մեծ հարված հասցրին հայկական գիտությանը։ Զարգացած միջնադարի հայկական դպրոցը, որը հովանավորվում էր հայ ազնվական ընտանիքների կողմից, անկում ապրեց։ Իրենց գոյությունը դադարել էին Անիի ու Կարսի վարդապետարանները, Հաղպատի ու Սանահինի դպրոցները, Նարեկավանքի ու Սևանավանքի կրթօջախները, Հավուց Թառի և Մալաթիայի գրչության կենտրոնները, Գլաձորի ու Տաթևի համալսարանները և այլն։ Փակվեցին նաև դրանցում գործող մատենադարաններն ու գրադարանները, և վանական համալիրները կրթամշակութային օջախներից վերածվեցին պաշտպանական կառույցների՝ բացակայող աշխարհիկ առաջնորդների փոխարեն հայ բնակչությունն օտար զավթիչներից պաշտպանելու նպատակով։

воскресенье, 18 февраля 2018 г.

Հայոց լեզվի թելադրություն

Կապուտակ ձիավորը շոեց երիվարի բաշը, և երկուսով սուզվեցին փոթորկահույզ Արածանիի ալիքների մեջ կռվելով կատաղի կոհակներ դեմ ձին հաղթահարեց տարերքի թափը։Քիչ անց ելած ուղևորը խաչակնքեց երեսը ի նշան գոհության,դարձյալ լսվեց դղրդյուն։Հորդառատ անձրևը շառաչյունով հարվածեց երիտասարդի երեսին։
Չունենալով այլ ելք՝ ճամփորդը թեքվեով ճանապարհից բռնեց օձապտույտ մի շավիղ,որ տանում եր վեր՝ Արտիշատի վանքը՝ Տարոնի հինավուրձ սրբավայրը։Վանքը,պարսպված աշտարակներով և շրջապարիսպներով իշխում էր շրջակայքի վրա։Այս ուշ ժամին անսանձ մրրիկը և փոթորկի ականջ խլացնող մռնչյունը չեին վրդովում բարձրունքի վրա թառած վանքի բարեպաշտական լռությունը։Երբ մոտեցավ դարպասին ուղևորը,որ թրջված էր վոտքից գլուխ,վերձրեց մուրճիկը և երեք անգամ թակեց դարպասը։Հայտնվեց դռնապահը՝ ձեռքին ճրագը։ 

воскресенье, 4 февраля 2018 г.

Սիրիայի հյուսիսի՝Աֆրինի քրդերի դեմ Թուրքիայի հարձակումը

Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ցամաքային գործողություն սկսելու մասին` ռմբակոծության հաջորդ օրը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել: Թուրքիայի իշխանությունները հաղորդել են, որ անցել են Սիրիայի սահմանը թուրքական Գուլբաբա գյուղից ու մտել են սիրիական Աֆրին քաղաքը` «Սիրիական դեմոկրատական ուժերի» աշխարհազորի քրդերի դեմ հայտարարված «Ձիթենու ճյուղ» գործողության երկրորդ օրը: Որ զինվորները մտել են քրդերի վերահսկած սիրիական տարածք` հաղորդեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել ու ստիպել են թուրքերին վերադառնալ սահմանի այն կողմը: Իրավիճակի սրումը կարող է հանգեցնել կոնֆլիկտի ՆԱՏՕ-ի գործընկեր ԱՄՆ-ի հետ, որ աջակցում է քրդական աշխարհազորին: Քրդական որոշ ջոկատներ օգնել են ԱՄՆ-ին` ԻՊ-ի դեմ պայքարում: Շաբաթ օրը թուրքական ինքնաթիռները ռմբակոծեցին Աֆրինի քրդերի դիրքերը: Անկարան վերջին ամիսներին սպառնում էր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի աշխարհազորի դեմ, որ համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության մի ճյուղը: ՔԱԿ-ը արգելված է Թուրքիայում և 1984-ից պայքարում է քրդական ինքնավարության համար: Թուրքիան փորձում է քրդերին, որ 2012-ից հաստատվել են Սիրիայի հյուսիսում, դուրս մղել Աֆրինից:

Հունվարյան ճամբար վրաց ընկերների հետ


Հունվարյան ճամբարի ընթացքում մեզ հյուր եկան Վրաստանից Լադոն և նրա ութ երեխաները։
Լադոն ստացել է տարվա լավագույն ուսուցիչ մրցանակը,նա որդեգրել է ութ երեխա։պատճառը այն է, որ երեխաների ծնողները նորմալ չէին վերաբերվում երեխաների հետ,երեխաներին ծեծում էին և այլն։Մենք շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք նրանց հետ, խաղացինք տարբեր խաղեր ծանոթացանք թե ինչպես են իրենք դասերը անցկացնում,մենք մեր ժամանակի մեծ մասը անց էինք ացկացնում նրանց հետ,նաև մենք սովորեցրեցինք մեր երգերից,պարերից ինչու չէ նաև մենք սովորեցինք նրանց պարերը, երգերը։Մեր համար  մի քիչ դժվար էր։Ահա և այսպես էինք անցկացնում մեր ժամանակը վրացի

Հունվարյան Ճամբար 2018թ

Ես ճամբարին շատ քիչ եմ մասնակցել,որովհետև ես մեր վրացի հյուրերին ծանոթացնում էի մեր դպրոցի, քաղաքի և ընդհանուր Երևանին այդ իսկ պատճառով շատ քիչ եմ մասնակցել ճամբարին։Բայց կարող եմ ասել, որ օրերին որ մասնակցել եմ օրս անցել է լիարժեք,հագեցած ։Կարող եմ բերել մի քանի օրինակներ թե ինչով եինք զբաղված ճամբարյան օրերին,մենք դիտում էինք ուսուցողական ֆիլմեր ապա դրանից հետո քննարկում։ Մի զավեշտալի դեպք պատմեմ։Երբ մենք դիտել էինք ֆիլմը մեր երկու դասավանդողների հետ ,տղաներից մեկը առաջարկեց խաղ խաղանք,այդ պահին մեր նետաձգության մարզիչը առաջարկեց որ նա ասի հանելուկներ և գլուխկոտրուկներ իսկ մենք  կռահենք։Այնպես որ ունեցանք հագեցած օրեր։
Ահա և մեր 2018թ ճամբարը 

Նիկոլ Դուման

Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ղշլաղ (այժմ՝ Ծաղկաշատ) գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 - 1896 թթ.՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 - 1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին 50 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան։ 1896 թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897, հուլիս) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904 թվականին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադառնում է Սալմաստ։

четверг, 18 января 2018 г.

Անդրանիկ Օզանյանի մասին

Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865 - օգոստոսի 31, 1927), նաև հայտնի որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականին։

Ինչ է Ազգագրությունը

ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ժողովուրդների կենցաղը, սովորույթները, տեղաշարժերը, էթնիկ յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները հետազոտող գիտություն: Հայաստանում ձևավորվել Է XIX դ., թեև ազգագրական գիտելիքներ կուտակվել են հնագույն ժամանակներից: Հայկական լեռնաշխարհի բնակչության մասին ազգագրական բնույթի տեղեկությունները հանդիպում են օտար և տեղական սեպաձև արձանագրություններում, Աստվածաշնչում, հնագիտական նյութերում: Հայ ազգագրության հարուստ ն արժեքավոր աղբյուրներ են անտիկ ժամանակաշրջանի հունա-հոոմեական, միջնադարյան հայ և օտար մատենագիրների, եվրոպացիճանապարհորդների երկերը, ժողովրդական