воскресенье, 18 февраля 2018 г.

Հայոց լեզվի թելադրություն

Կապուտակ ձիավորը շոեց երիվարի բաշը, և երկուսով սուզվեցին փոթորկահույզ Արածանիի ալիքների մեջ կռվելով կատաղի կոհակներ դեմ ձին հաղթահարեց տարերքի թափը։Քիչ անց ելած ուղևորը խաչակնքեց երեսը ի նշան գոհության,դարձյալ լսվեց դղրդյուն։Հորդառատ անձրևը շառաչյունով հարվածեց երիտասարդի երեսին։
Չունենալով այլ ելք՝ ճամփորդը թեքվեով ճանապարհից բռնեց օձապտույտ մի շավիղ,որ տանում եր վեր՝ Արտիշատի վանքը՝ Տարոնի հինավուրձ սրբավայրը։Վանքը,պարսպված աշտարակներով և շրջապարիսպներով իշխում էր շրջակայքի վրա։Այս ուշ ժամին անսանձ մրրիկը և փոթորկի ականջ խլացնող մռնչյունը չեին վրդովում բարձրունքի վրա թառած վանքի բարեպաշտական լռությունը։Երբ մոտեցավ դարպասին ուղևորը,որ թրջված էր վոտքից գլուխ,վերձրեց մուրճիկը և երեք անգամ թակեց դարպասը։Հայտնվեց դռնապահը՝ ձեռքին ճրագը։ 

воскресенье, 4 февраля 2018 г.

Սիրիայի հյուսիսի՝Աֆրինի քրդերի դեմ Թուրքիայի հարձակումը

Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ցամաքային գործողություն սկսելու մասին` ռմբակոծության հաջորդ օրը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել: Թուրքիայի իշխանությունները հաղորդել են, որ անցել են Սիրիայի սահմանը թուրքական Գուլբաբա գյուղից ու մտել են սիրիական Աֆրին քաղաքը` «Սիրիական դեմոկրատական ուժերի» աշխարհազորի քրդերի դեմ հայտարարված «Ձիթենու ճյուղ» գործողության երկրորդ օրը: Որ զինվորները մտել են քրդերի վերահսկած սիրիական տարածք` հաղորդեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել ու ստիպել են թուրքերին վերադառնալ սահմանի այն կողմը: Իրավիճակի սրումը կարող է հանգեցնել կոնֆլիկտի ՆԱՏՕ-ի գործընկեր ԱՄՆ-ի հետ, որ աջակցում է քրդական աշխարհազորին: Քրդական որոշ ջոկատներ օգնել են ԱՄՆ-ին` ԻՊ-ի դեմ պայքարում: Շաբաթ օրը թուրքական ինքնաթիռները ռմբակոծեցին Աֆրինի քրդերի դիրքերը: Անկարան վերջին ամիսներին սպառնում էր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի աշխարհազորի դեմ, որ համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության մի ճյուղը: ՔԱԿ-ը արգելված է Թուրքիայում և 1984-ից պայքարում է քրդական ինքնավարության համար: Թուրքիան փորձում է քրդերին, որ 2012-ից հաստատվել են Սիրիայի հյուսիսում, դուրս մղել Աֆրինից:

Հունվարյան ճամբար վրաց ընկերների հետ


Հունվարյան ճամբարի ընթացքում մեզ հյուր եկան Վրաստանից Լադոն և նրա ութ երեխաները։
Լադոն ստացել է տարվա լավագույն ուսուցիչ մրցանակը,նա որդեգրել է ութ երեխա։պատճառը այն է, որ երեխաների ծնողները նորմալ չէին վերաբերվում երեխաների հետ,երեխաներին ծեծում էին և այլն։Մենք շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք նրանց հետ, խաղացինք տարբեր խաղեր ծանոթացանք թե ինչպես են իրենք դասերը անցկացնում,մենք մեր ժամանակի մեծ մասը անց էինք ացկացնում նրանց հետ,նաև մենք սովորեցրեցինք մեր երգերից,պարերից ինչու չէ նաև մենք սովորեցինք նրանց պարերը, երգերը։Մեր համար  մի քիչ դժվար էր։Ահա և այսպես էինք անցկացնում մեր ժամանակը վրացի

Հունվարյան Ճամբար 2018թ

Ես ճամբարին շատ քիչ եմ մասնակցել,որովհետև ես մեր վրացի հյուրերին ծանոթացնում էի մեր դպրոցի, քաղաքի և ընդհանուր Երևանին այդ իսկ պատճառով շատ քիչ եմ մասնակցել ճամբարին։Բայց կարող եմ ասել, որ օրերին որ մասնակցել եմ օրս անցել է լիարժեք,հագեցած ։Կարող եմ բերել մի քանի օրինակներ թե ինչով եինք զբաղված ճամբարյան օրերին,մենք դիտում էինք ուսուցողական ֆիլմեր ապա դրանից հետո քննարկում։ Մի զավեշտալի դեպք պատմեմ։Երբ մենք դիտել էինք ֆիլմը մեր երկու դասավանդողների հետ ,տղաներից մեկը առաջարկեց խաղ խաղանք,այդ պահին մեր նետաձգության մարզիչը առաջարկեց որ նա ասի հանելուկներ և գլուխկոտրուկներ իսկ մենք  կռահենք։Այնպես որ ունեցանք հագեցած օրեր։
Ահա և մեր 2018թ ճամբարը 

Նիկոլ Դուման

Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ղշլաղ (այժմ՝ Ծաղկաշատ) գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 - 1896 թթ.՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 - 1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին 50 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան։ 1896 թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897, հուլիս) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904 թվականին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադառնում է Սալմաստ։