четверг, 18 января 2018 г.

Անդրանիկ Օզանյանի մասին

Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865 - օգոստոսի 31, 1927), նաև հայտնի որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականին։

Ինչ է Ազգագրությունը

ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ժողովուրդների կենցաղը, սովորույթները, տեղաշարժերը, էթնիկ յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները հետազոտող գիտություն: Հայաստանում ձևավորվել Է XIX դ., թեև ազգագրական գիտելիքներ կուտակվել են հնագույն ժամանակներից: Հայկական լեռնաշխարհի բնակչության մասին ազգագրական բնույթի տեղեկությունները հանդիպում են օտար և տեղական սեպաձև արձանագրություններում, Աստվածաշնչում, հնագիտական նյութերում: Հայ ազգագրության հարուստ ն արժեքավոր աղբյուրներ են անտիկ ժամանակաշրջանի հունա-հոոմեական, միջնադարյան հայ և օտար մատենագիրների, եվրոպացիճանապարհորդների երկերը, ժողովրդական